
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է 24-ամյա Անաստասիա Դեևային ՆԳՆ փոխնախարարի պաշտոնում նշանակումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա պարզաբանել է, որ պաշտոնում նշանակվելուց առաջ Դեևան հարցազրույց և հատուկ ստուգում է անցել: «Մենք ընտրեցինք առաջնորդի՝ Անաստասիա Դեևային, ով, մեր կարծիքով, կարող է կարգավորել ընթացիկ հարցերը, հաղորդակցվել արտասահմանցի գործընկերների հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավակովը: