«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12-ի մեղադրանքներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12 անձանց մասով մեղադրանքները փոփոխվել են՝ ավելի կոնկրետ ավելացել:

Հուլիսի 31-ին հանձնված խմբավորման անդամներից միայն երեք են ազատության մեջ, չի բացառվում, որ ազատ են արձակվել որոշակի ծառայությունների դիմաց:

31 անդամներին առաջադրված մեղադրանքները չեն կրճատվում, փոխարենը 12-ինն ավելացել է:

Ավելացվածների թվում են Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը: Վերջինիս մեղադրվում է ոստիկանության ծառայակցին սպանելու մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ, թե՛ Լամբարյանի, և թե՛ Ավետիսյանի մեղադրանքներին ավելացել են ևս երկուսը. «Երկու պաշտպանյալներիս էլ առաջարվել են ՀՀ ՔՕ 238-րդ հոդվածը՝ զենք, զինամթերք հափշտակելն ու 185-րդ հոդվածը՝ գույքը ոչնչացնելը»:

Ավելացել է նաև Պավել Մանուկյանի մեղադրանքը՝ ավելացել է պատանդներ պահելու մեղադրանքը:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս