Ալեք Մանուկյան փողոցում կայանված ավտոմեքենայում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս