Թուրքական բանակը Դերսիմում PKK-ի դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություն են իրականացնում Դերսիմին (Թունջելի) հարակից լեռնային տեղանքում, որտեղ տեղակայված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների ամենամեծ ձմեռային ապաստարանը:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` օդուժի աջակցությամբ իրականացվող գործողության սկզբում տեղանքը ռմբակոծվել է F-16 ռմբակոծիչների կողմից, այնուհետև` «Կոբրա» հարձակողական ուղղաթիռների: Տեղանք է ուղարկվել մեծաթիվ զինվորական անձնակազմ:

Նշվում է, որ դեռևս շարունակվող գործողության ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ զինված ուժերի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:




Լրահոս