Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը հոլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 6 հարված, որոնցից միայն մեկից հետո է գնդակն ընթացել դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 55 փոխանցում՝ 85.5 տոկոս ճշգրտությամբ: Նա  հաղթել է 2 օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել է մրցակիցն և մեկ անգամ խլել գնդակը: Մխիթարյանը  թույլ է տվել մեկ խախտում, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 անգամ:




Լրահոս