Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի բնակարանն այժմ վերանորոգված է. ինչ տեսք ունի այն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի տունն այժմ վերանորոգված է:

Քյարամը միշտ երազել էր, որպեսզի վերնորոգված տեսնի իր հայրական տունը, սակայն այդպես էլ չհասցրեց իր ձեռքերով վերակառուցել այն:

Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրենց  վրա էին վերցրել  «Շեն Հոլդինգ» ընկերությունը, «Վիլլաշին» ՍՊԸ , ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ փոխանցելով 600 հազար դրամ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը ՝ 500 հազար դրամ և այլոք:

15281104_1389253297781384_486559704_n

Շինարարությունը սկսվել էր ապրիլի 12-ից և այսօր բնակարանն արդեն վերանորոգված է:

15239145_1389253294448051_303856069_n

15293263_1389253291114718_64969049_o

15239229_1389253287781385_595641018_n

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել  է Մարտակերտում՝  ապրիլին 1-ի լույս 2-ի գիշերը, գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից։

Չորս օր տևած պատերազմը անդառնալի հետևանքներ  թողեց եզդի ընտանիքի վրա: Քյարամ Սլոյանը Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Նշենք, որ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Լիդա Եղիազարյան




Լրահոս