
«Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալլեն: Այս մասին ասվում է մրցույթի թվիթերի էջում:
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է կիրակի օրը ամերիկյան Մերիլենդ նահանգում MGM National Harbo համալիրում:
Թագը 19-ամյա հաղթողը ստացել է մրցույթի անցած տարվա հաղթող իսպանացի Միրեյի Լալագունիից, փոխանցում է Rappler-ը:
Երկորդ տեղը զբաղեցրել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսը: Երրորդ տեղն է զբաղեցրել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Նատաշե Մաննուելեն: Առաջին հնգյակում են հայտնվել Քենիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները: