ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առթիվ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի էներգետիկներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Կայուն տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:
Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա և այդ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում՝ յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում»: