Թուրքիան թույլ չի տա նոր պետություն ստեղծել Սիրիայում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ դեմ է հանդես եկել Սիրիայում ցանկացած ինքնավոր պետության ստեղծմանը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին նա ասել է Ստամբուլում արտաքին տնտեսական կապերի նիստի ժամանակ:

«Թուրքիան թույլ չի տա նոր պետություն ստեղծել Սիրիայում»,-ասել է նա:

Էրդողանը նաև սուր քննադատության է արժանացրել Եվրամիությանը: «Եվրամիությունում խոստանում էին, որ արդեն հուլիսի 1-ից փախստականների համար 3 միլիարդ եվրո կհատկացնեն, սակայն այսօրվա դրությամբ հատկացվել է միայն 677 միլիոն: Այդ միջոցները տրամադրվում են ոչ թե Թուրքիային, այլ փախստականներին միջազգային և իրավապաշտպան կառույցների միջոցով: Որտե՞ղ են այդ միջոցները: Դա նշանակում է, որ ԵՄ-ն չի մտածում հումանիզմի և մարդու իրավունքների մասին: Ո՞ր է «հարուստ» Արևմուտքը»,-հավելել է Էրդողանը:




Լրահոս