Ռեալ շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունը փոխող. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հստակ ձևակերպվել են այն միջոցառումները, որոնցով ակնկալվում են շատ ավելի պարզեցված համակարգեր, ավելի արդյունավետ և հասցեական գումարների օգտագործամբ ավելի մեծ դաշտ:

Կարապետյանի խոսքով՝ սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ աշխատանքի զբաղվածության հարցով նախարարությունը կատարում է գյուղատնտեսական, բիզնես, ուսուցման խնդիրներ և այլն, ուստի այս բոլոր գործառույթները պետք է լիազորել՝ նշելով համապատասխան դաշտը և զանգվածը:

«Ռեալ շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել: Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ աշխատանք որոնելու ցանկությունը»:

Մանրամասները` տեսանյութոււմ




Լրահոս