Վարչապետի հանձնարարական` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարապետյանի երկրորդ հանձնարարականների խումբն այսօր վերաբերել է ոռոգման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն:

2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով հանձնարարել՝

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի, մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:




Լրահոս