«Խելքներդ թռցրե՞լ եք». Էրդողանի խոսնակը՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից արված հայտարարությանը: Ավելի վաղ հրամանատարության թվիթերյան պաշտոնական էջում արված մի հրապարակման մեջ նշվել էր, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDG) անվամբ հանդես եկող կառույցը ոչ մի կապ չունի «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ:

Թվիթերի իր միկրոբլոգում պատասխան հայտարարությամբ հանդես եկած Քալընը մասնավորապես գրել է.

«Սա կատա՞կ է, թե՞ կենտրոնական հրամանատարությունը խելքը թռցրել է: Դուք կարծում եք, որ որևէ մեկը կհավատա՞ դրան: ԱՄՆ-ը պետք է վերջ տա ահաբեկչական խմբավորմանը արդարացնելու փորձերին»:

Թուրքական կողմի պնդմամբ՝ «ՍԴՈւ»-ն հիմնականում ներառում է «Ժողովրդական միություն» կուսակցությունը (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (ԺԻՈՒ- YPG), որոնք հայտնի են որպես Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «ՔԲԿ»-ի ճյուղեր:




Լրահոս