Էկվադորում ավտոբուսների բախման արդյունքում 19 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 17-ը վնասվածքներ են ստացել Էկվադորի հարավ-արևմուտքում 2 ավտոբուսների բախման արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Գուայաս նահանգում:

Բախված ավտոբուսներից մեկը դպրոցականների էր տեղափոխում:

Դեռևս չի հաղորդվում, թե արդյոք զոհվածների թվում երեխաներ կան:

Դեպքի մանրամասները ճշտվում են:




Լրահոս