Պայթյուն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է յոթ, վիրավորվել երկու մարդ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Սինխուա գործակալությանը:

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւեյլան Նանգարխար նահանգում: Փողոցներից մեկի կողքեզրում ռումբ է պայթել:

Պայթյունի պատասխանատվությունն առայժմ այդ շրջանում ակտիվ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել: Աֆղանստանի ՆԳՆ-ը հաստատել է այս տեղեկությունը:

Որևէ մանրամասն առայժմ չի հաղորդվում:




Լրահոս