Հենրիխ Մխիթարյանը` «կարմիր սատանաների» կազմում իր նորամուտի, անհաջողությունների և վերելքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Daily Mail-ին տված լայնածավալ հարցազրույցում խոսել է «կարմիր սատանաների» կազմում իր նորամուտի, անհաջողությունների և վերելքի մասին:

««Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում վատ ելույթ ունեցա: Ես պետք է հասկանամ, թե որտեղ եմ սխալվել: Այդ ընթացքում շատ եմ խոսել Մոուրինյուի հետ և դա ինձ վստահություն է ներշնչել: Խոսել եմ նաև գործակալիս՝ Մինո Ռայոլայի հետ: Նա ինձ ասում էր, որ ես կյանքի փորձ եմ ստանում, ուրիշ ոչինչ: Ես նրան պատասխանում էի, որ երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար և վստահ եմ, որ կարող եմ խաղալ այստեղ»,-ասել է նա:




Լրահոս