Հայաստանի փաստաբանների պալատը կոչ է արել Բելառուսին Ադրբեջանին չհանձնել Արցախ այցելած բլոգերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի իր գործընկերներին՝ կոչ անելով պաշտպանել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Մինսկում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, փոխանցում է Rusarminfo-ն:

Հայտարարության մեջ ասվում է, որ բլոգերի արտահանձնումը Բաքվին հակասում է միջազգային և ազգային իրավական ակտերի պահանջներին: Փաստաբանների կարծիքով՝ Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրին:

Բլոգեր Լապշինը՝ առավել հայտի որպես «Puerrtto», ով ունի 3 քաղաքացիություն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի, դեկտեմբերի 15-ին Բաքվի պահանջով ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լապշինը միջազգային հետախուզման էր հայտարարվել՝ 2015թ. կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, այն բանից հետո, երբ 2011թ. այցի համար ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Ավելի վաղ բելառուսական ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, որ Լապշինի գործին են միացել հայ, ռուս և իսրայելցի դիվանագետները:




Լրահոս