Հարց քաղաքացիներից` քաղաքացին իրավունք ունի՞ կատարելու անձնագրի վավերականացման նշում, եթե ունի հարկային պարտավորություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ հարկային պարտավորություն, որը չեմ կատարել եւ որպես պարտապան հետախուզվում եմ ԴԱՀԿ-ի կողմից: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ դիմելու ՀՀ անձնագրային բաժին՝ վավերականացման նշում կատարելու համար: Այսինքն՝ ուզում եմ իմանալ՝ անձնագրային բաժինը որեւէ հիմք ունի՞ մերժելու անձնագրիս վավերականացման դիմումը: Նշեմ, որ քրեական գործով հետախուզվող չեմ համարվում, այլ ունեմ հարկային պարտավորություններ:

Գրիշա Մնացականյան (57 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմ, որ եթե քաղաքացին ունի հարկային պարտավորություններ, այլ ոչ թե հետախուզման մեջ է գտնվում քրեական գործով, ապա այս դեպքում մենք իրավունք ունենք կատարելու վավերականացման նշում: Եթե անձնագրային բաժինը կատարում է քաղաքացու վավերականացման նշումը, ապա քաղաքացին կարող է նաեւ բացակայել երկրից: Իսկ եթե նա քրեական գործով հետախուզվող է, ապա նա տեղում կձերբակալվի: Եթե խոսքն այլ պարտավորությունների մասին է, օրինակ՝ ինչ-որ մեկին պարտք ունի, կամ դատական ակտերի հարկադիր կատարման կալանքի տակ է գտնվում, կամ ճանապարհային ոստիկանության տուգանքներ ունի, ապա վերջիններիս պատճառով նրա ելքը երկրից չի կարող սահմանափակվել:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:




Լրահոս