Ռոնալդինյոն կվերսկսի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան:

36-ամյա խաղացողը պայմանագիր է ստորագրելու բրազիլական «Կուրիտիբայի» հետ,- հայտնում է «ESPN»-ը:

Ռոնալդինյոն նոր թիմում ստանալու է ամսական 88 հազար եվրո աշխատավարձ:

Ռոնալդինյոյի վերջին թիմը «Ֆլումինենսեն» էր, որից «Կախարդը» հեռացե է 2015 թվականի սեպտեմբերին:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում «Կուրիտիբան» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:




Լրահոս