ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը ԱՄՆ պետքարտուղարի օգնական կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Հեֆերնը կդառնա ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղար՝ փոխարինելով Վիկտորիա Նուլանդին:

Վիկտորիա Նուլանդի հեռացման մասին տեղեկությունը հաստատել են ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները, սակայն չեն մեկնաբանել, թե արդյոք նա ինքնակամ է լքել պաշտոնը կամ նրան հեռացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան, փոխանցում է Associated Press-ը:

Ջոն Հեֆերնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան է աշխատել 2011-2015թթ.:




Լրահոս