ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մասնաճյուղ է գործարկել գյուղական համայնքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է թվով 59-րդ մասնաճյուղը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երևանյան 10/1 հասցեում: Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղը Արմավիրի մարզում գործող մասնաճյուղերից 4-րդն է, առաջինը՝ գործարկված գյուղական համայնքում:

Նոր գործարկված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով և տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլև Արագածոտնի մարզի մի շարք համայնքների:

Մինչև ս.թ. մարտի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում կգործեն հատուկ սակագներ մի շարք պրոդուկտների համար: Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք բանկի նորաբաց մասնաճյուղ կամ զանգահարե՛ք 010318888 հեռախոսահամարով:

Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:




Լրահոս