Կանադայում մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի Քվեբեկ նահանգի իսլամական մշակութային կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է Reuters-ը:

Երկու կասկածյալ ձերբակալվել է:

Գործակալության տեղեկություններով՝ 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մզկիթի ղեկավարը: Ականատեսները պատմել են, որ հրաձգության պահին մզկիթում մոտ 40 մարդ է գտնվել:

Huffington Post Quebec թերթի հաղորդմամբ՝ դեպքի վայրում իրավապահներ, շտապօգնության աշխատակիցներ են աշխատում:




Լրահոս