Մեկնարկում է ԱԺ քառօրյան. նիստերի օրակարգում քանի նախագիծ է ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

Ըստ այդմ` ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում:




Լրահոս