Թուրքմենստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխանցում է BBC-ն:
Ինչպես հայտնել է տեղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Բերդիմուհամեդովը հավաքել է ձայների մոտ 98%-ը:
Երկրի նախագահին առաջադրել է Թուրքմենստանի ժողովրդավարական կուսակցությունը, իսկ նրա մրցակիցները հիմնականում պաշտոնյաներ են եղել:
Բերդիմուհամեդովն իշխանության է եկել 2006թ.-ից իրեն նախորդող Սապարմուրատ Նիվյազովի վաղաժամ մահից հետ, ով ղեկավարում էր Թուրքմենստանը 1991թ.-ից:
2012թ. Բերդիմուհամեդովը վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների ավելի քան 97%-ը: