ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 13-ի որոշմամբ, Արթուր Մկրտչյանը նշանակվել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
Արթուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»: