
Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։ Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում է 1962 թվականից։ Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Մյունխեն 2017 -ի գլխավոր թեմաներն են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություննրից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից է նաև «Արևմուտքի ապագան. անկում, թե՞ վերադարձ»։