Երկրապահը ձևավորել է ավանդույթներ և սկզբունքներ, որոնց ակունքներում Երկրապահ կամավորականների միության հիմնադիր և անփոխարինելի առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր: Այսօր ԵԿՄ-ի համագումարի ժամանակ այս մասին նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շինականը, մտավորականն ու բանվորը դարձան երկիրը պահող կամավորներ, երբ երկիրն ու ժողովուրդը վտանգի մեջ էին: Դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը: Ձեր արածն այսօր՝ տասնամյակների հեռվից, վստահորեն կարող ենք կոչել «պատմական առաքելություն: Այս կառույցը մեծ աշխատանք է կատարել եւ այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում: Մանրամասները դուք ինձնից լավ գիտեք: Բայց ես ցանկանում եմ հատկապես շեշտել այն կարեւոր դերակատարությունը, որ դուք ունեցել եք եւ ունեք մեր պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում», – նշեց նա:
Սարգսյանը նշեց, որ ԵԿՄ-ականներից շատերն արդեն ճերմակած կանգնել են նորաթուխ երիտասարդների կողքին: «Նրանց համար դուք արդեն «հոպարներ» եք: Ազատամարտի տարիներին դա մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում: Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները». – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: