Մխիթարյանի փոխանցման դեմ աշխարհում գոյություն չունի ոչ մի պաշտպանություն. Մարկ Լոուրենսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը հիացմունք է արտահայտել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման վերաբերյալ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Բլեքբեռնի» հետ խաղում (2:1):

«Գրոհը սկսեց դարպասապահը, ով գնդակը փոխանցեց Մխիթարյանին, և կարող եմ ասել, որ այս շաբաթ ավելի լավ փոխանցում չեք տեսնի:

Համաշխարհային մակարդակի փոխանցում էր: Բազմաթիվ հանդիպումներ եմ դիտել և կարող եմ ասել, որ այդպիսի փոխանցման դեմ աշխարհում գոյություն չունի ոչ մի պաշտպանություն»,- Լոուրենսոնի խոսքը մեջբերում է «Express»-ը:




Լրահոս