Մոսկվայում մահացու վթարի մեղավոր է դարձել միլիոնատեր Գեորգի Սարգիսովի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում փետրվարի 19-ի առավոտյան Մոսֆիլմի փողոցում տեղի ունեցած մահացու վթարի մեղավոր է դարձել 26-ամյա Վարդան Սարգիսովը: Երիտասարդն իր Porsche Cayenne մակնիշի մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված մեքենաներին: Մեքենայում 3 մարդ է գտնվել, երկուսին հաջողվել է դուրս գալիս մեքենայից և թաքնվել:

Ռեն ՏՎ-ի հաղորդմամբ՝ նա միլիոնատեր Գեորգի Սարգիսովի որդին է, ով խոշոր ածխային ձեռնարկությունների սեփականատեր է, մայրը՝ բիզնեսվումեն Ելենա Սարգիսովան, Վորոնեժում փայտանյութի մեծածախ առևտրի ընկերություն ունի:  Հենց նրա անունով է գրանցված վթարի մասնակից մեքենան:

Իրավապահ մարմինները վթարի գործով հետաքննություն են վարում: Վարդան Սարգիսովի դեմ քրեական գործ է հարուցվել:




Լրահոս