Ալիևը հրաժարվել է էժան նավթ վաճառել Լուկաշենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկը բավականին ցածր է գնահատել ադրբեջանական նավթը, այդ իսկ պատճառով Բաքուն ստիպված է հրաժարվել համագործակցությունից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, փոխանցում Udf.by-ը:

Նրա խոսքով՝ 2016թ. Ադրբեջանը Բելառուս է ուղարկել ավելի քան 500 հազար տոննա ծավալով նավթի մեկ բաժին: Տարեսկզբին մատակարարումը դադարեցվել է:

«Ինչպես հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները, երկրի կառավարությունը մտադիր է ադրբեջանական նավթ գնել մեկ բարելի դիմաց ընդամենը 30 դոլարով: Այսինքն նույն գնով, որով Բելառուսը ռուսական նավթ է ներմուծում,-նշել  է փորձագետը:

Շաբանը նշել է, որ նավթային ծրագրերը չեն կարող սոցիալական կամ միջկառավարական ծրագիր լինել:




Լրահոս