ԵՄ Խորհուրդը հաստատել է Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության Խորհուրդը հաստատել է Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը, ասվում է ԵՄ պաշտոնական կայքում:

«2017 թ. փետրվարի 27-ին խորհուրդը որոշում  է կայացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացման հարցով՝ մինչև 90 օր 180-օրյա ժամկետով»,-ասվում  է հաղորդագրության մեջ:

Այժմ Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել Եվրոպայի տարածք:

Ավելի վաղ Երվախորհրդարանի՝ քաղաքացիների ազատության հարցով կոմիտեն հավանություն  էր տվել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին ասամբլեայի և Եվրամիության խորհրդի միջև համաձայնագրին:




Լրահոս