ՖՈՏՈ. Ոստիկանները սպառնացել են նստացույց անողներին հաշմանդամ թողնել. Շահեն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորս օր է, ինչ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նստացույց են անում Շահեն Հարությունյանի՝ Շանթ Հարությունյանի որդու նախաձեռնությամբ, նպատակ հետապնդելով այդկերպ նպաստել Արթուր Սարգսյանի, բոլորիս հայտնի «Հաց բերողի» ազատ արձակմանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը  ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ իր սեփական ավտոմեքենայով հաց էր տարել «Սասնա ծռեր»-ի անդամներին: Այժմ Արթուր Սարգսյանը կալանավորված է:

Շահեն Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանները ցուցարարներին սպառնացել են: Նա նշեց, որ անչափահասներից մեկին տարել են ոստիկանական բաժանմունք ու սպառնացել են հաշմանդամ թողնել, մյուսներից ճշտել են հասցե, հեռախոսահամար, զանգահարել են ցուցարարների ծնողներին, զգուշացրել, որպեսզի չմասնակցեն ցույցին այլապես վատ կլինի: Շահենի հավաստմամբ նաև պարզ դարձավ, որ ցուցարար աղջիկներից մեկի հորեղբոր որդուն Գյումրիում տարել են բաժանմունք, իսկ աղջկան ստիպել են ներկայանալ ու կեղծ ցուցմունք տալ, թե ստիպողաբար է մասնակցել ցույցին:

Շահենին անձամբ չեն սպառնացել. «Ես պատրաստվում եմ Ազատության հրապարակը պայքարի օջախի վերածել»,- ավելացրեց նա:

Շահեն Հարությունյանի տրամադրած տեղեկությունները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Այստեղից կտրականապես հերքեցին տեղեկությունը:




Լրահոս