ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար ընդամենը 20 միլիոն դոլար է հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարի իրականացման համար հատկացվել է ընդամենը 20 միլիոն դոլար,  որը բավարար չէ, փոխանցում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը տարածվել է ԱՄՆ կոնգրեսի աշխատակիցների կողմից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ 20 միլիոն դոլար է հատկացվել 2 այլ ծրագրերից՝ Նակո (Արիզոնա նահանգ) քաղաքի մոտ սահմանային պարիսպի կառուցում և սահմանային շրջանում հատուկ տեսախցիկների տեղադրում:

Գործակալության տեղեկություններով՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի և պարիսպի կառուցման արժեքը ընդհանուր առմամբ կկազմի 21,6 միլիարդ դոլար:




Լրահոս