«Ռեալը» հերթական ռեկորդն է գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի` «Լաս Պալմասի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալը» հերթական ռեկորդն է գրանցել:

«Արքայական ակումբը» մրցակցի դարպասը գրավել է 45-րդ խաղում անընդմեջ, ինչի շնորհիվ գերազանցել է կատալոնական «Բարսելոնայի» ռեկորդը` 44 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն գերազանցել է «Բարսելոնայի» անպարտելի հանդիպումների քանակով ռեկորդը:

 




Լրահոս