Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում նախընտրական վիճակը գնալով թեժանում է, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է ԱՄՆ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը, սակայն դժվարացավ հստակ ասել, թե երբ կվերադառնա Հովհաննիսյանը: Մարտիրոսյանը միայն հավաստիացրեց, որ սպասվելիք քարոզարշավներին Ր.Հովհաննիսյանը մասնակցելու է. «Կգա էլի, չեմ կարող ասել շուտով, թե երբ, բայց որ մասնակցելու է քարոզարշավին, հստակ է: Հանդիպումներ ունի, դրա համար է մեկնել»,- ասաց Մարտիրոսյանը:

Ի դեպ, ըստ լուրերի` շուտով այս կուսակցության նախագահ է դառնալու Արմեն Մարտիրոսյանը. «Նման հարց այս պահին դրված չէ մեր քաղաքական օրակարգում, բայց եթե այդպիսի բան էլ լինի, ինչ-որ նոր վիճակ չկա, որովհետեւ ես եղել եմ ե՛ւ վարչության նախագահ նախկինում, ե՛ւ խմբակցության ղեկավար»,-եզրափակեց Մարտիրոսյանը:




Լրահոս