Սևանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի ՀԿԵ երկաթգծի Սևան քաղաքի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՀԿԵ երկաթգծի Զոդ-Սևան հատվածի 87-րդ կմ-ի PK-2 հատվածում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) 09 LU 415 պետհամարանիշով ավտոմեքենան և թիվ 1614 բեռնատար գնացքը (Մ. Գ.):

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1950 թ. ծնված Ն. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են ծանր:

Ջրափրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:




Լրահոս