ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարոզարշավն այսօրվանից սկսվում է, կարծում եմ՝ քննադատությունների պակաս չի զգացվի. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի Վարդան Մամիկոնյանն էր: Բոլորիս աչքը լույս լինի, այսօր ուրախ օր է: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Պետք է հպարտորեն խոսենք, համենայնդեպս Վազգեն Սարգսյանի երազած և բոլորիս երազած Հայաստանն անկախ և հզոր Հայաստանն է: Այսօր կան խնդիրներ, բայց այսօր այն օրը չէ, որ խոսենք խնդիրների մասին: Տարին տասներկու ամիս խնդիրները խոսում են, դուք լավ գիտեք այդ խնդիրները, մենք էլ գիտենք և գիտենք՝ ինչ անել, որ հնարավորինս քչացնենք դրանք: Հիմա քարոզարշավն այսօրվանից սկսվում է, կարծում եմ՝ քննադատությունների պակաս չի զգացվի, մեզ բոլորիս լավ օր եմ մաղթում»,- նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս