Beeline-ը խաղարկում է 5000 մրցանակ «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին: Նախաձեռնության շրջանակում 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը կխաղարկվեն 5000 մրցանակներ՝ լիցքավորման քարտեր, Beeline-ի գեղեցիկ համարներ, ականջակալներ, լուսանկարման ձողեր (selfie stick) և նվեր քարտեր 10 000 ՀՀ դրամ նոմինալով:

Գովազդային վիճակախաղին մասնակցության հնարավորություն են ստանում այն բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Beeline-ի գրասենյակներում ձեռք կբերեն սմարթֆոն և կմիանան Beeline-ի այն սակագնային փաթեթի առաջարկին, որը նախատեսված է վիճակախաղի պայմաններով:

«Հայաստանում ես ծանոթացա մի շատ գեղեցիկ ավանդույթի՝ ամբողջ ամսվա ընթացքում նշել կանաց տոնը: Մենք Beeline-ում որոշեցինք այս օրերն դարձնել էլ ավելի տոնական, ինչի արդյունքում կխաղարկենք բաժանորդների շրջանում բազմաթիվ մրցանակներ: Beeline-ը շնորհավորում է հաճախորդներին երկար սպասված գարնան գալու և առաջիկա տոների կապակցությամբ և նվիրում է մրցանակներ բոլոր սմարթֆոն գնողներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ մրցանակները կխաղարկվեն տեղում սմարթֆոնը ձեռք բերելուց անմիջապես հետո:

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի վերաբերյալ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս