Ապարանում երեխաները մկնդեղ են կերել. ինչ վիճակում են գտնվում նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010թ. ծնված Է. Ղ.-ն, 2012թ. ծնված Ա. Ա.-ն:

Վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իրենց պապի՝ 1939թ. ծնված Մ. Ա.-ի տանը՝ պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով:

ArmLur.am-ի հետ զրույցում Լուսագյուղ համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանը հայտնեց, որ երեխաները թունավորվել են իրենց պապի տանը. «Երեխաները պատահաբար իմացել են, թե կոնֆետ է, քանի որ մկնդեղը կոնֆետի է նման եղել»:

Նրանց անհապաղ տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, ապա` Երևան: Այս մասին ասաց համայնքապետը:

Ըստ նրա՝ այս պահին մանկահասակ երեխանների վիճակը գնահատվում է կայուն:




Լրահոս