
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նաև գլխավորում է ՀՀԿ ցուցակը, բացառում է, որ բանակը ներգրավվելու է նախընտրական այս պրոցեսներին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ ՊՆ-ից բանակի սպայական անձնակազմին արդեն մարդիկ են այցելում և տեղերում ասում են, թե որ կուսակցության օգտին պետք է քվեարկեն։ Զինվորներին դեռ ոչինչ ասված չէ, բայց շուտով աշխատանք կտանեն նաև զինվորների և նրանց ծնողների ու հարազատների հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: