Ինչու է Արգամ Աբրահամյանի շտաբներից մեկի ղեկավարը հրավիրվել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ կամաց-կամաց սկսվել են քաղաքական հետապնդումները: Օրեր առաջ ոստիկանության Արտաշատի բաժանմունք են հրավիրել Հ. Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավար Գարսեւան Վարդեւանյանին:

Ոստիկանությունից պաշտոնապես պարզաբանել են, որ Գ. Վարդեւանյանն իրենց մոտ է հրավիրվել կոնկրետ գործի շրջանակներում, իսկ թե ինչ գործի մասին է եղել խոսքը, չեն մանրամասնել։ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատահականություն է սա, թե քաղաքական ճշման դրսեւորում, ասել է. «Ինձ թվում է՝ քաղաքական դրդապատճառներ ունի»:




Լրահոս