ՀՀԿ ռեյտինգային թեկնածուն «ընդհատակ» է անցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Համայնքից հասնող տեղեկությունների համաձայն, թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները։

Սա դժգոհություն է առաջացրել շտաբների պատասխանատուների շրջանում, որոնք տարածքներ են վերցրել, հիմա վարձի ժամանակն է, բայց Կարապողոսյանը «թռած» է․ մի քանի անգամ դիմել են նրան, բայց նա կապի դուրս չի գալիս։ Կարապողոսյանի հետ զրուցել չհաջողվեց, պատրաստ ենք լսել նրա մեկնաբանությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս