Սարի թաղի գործով անցնող Կարեն Վանոյանը հացադուլ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղի գործով անցնող Կարեն Վանոյանը ժամեր առաջ հացադուլ է սկսել։ Նա բողոքում է քրեական գործից:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Վանոյանն առանձնախուց է տեղափոխվել և գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։




Լրահոս