
Նովրուզ բայրամի նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում կշնորհի հարյուրավոր բանտարկյալի: Այս մասին, ինչպես հայտնում է haqqin.az-ը, ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մալահաթ Իբրահիմհըզըն:
«Սովորաբար այդ տոնի կապակցությամբ նախագահը նման հրամանագրեր է ստորագրում, և, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս ներում կշնորհի հարյուրավոր մարդկանց»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ ներում շնորհելու մասին հազարավոր դիմումներ են ստացվել:
Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ բանտարկյալներից յուրաքանչյուրի դիմումն առանձին դիտարկվում է՝ «անկախ քաղաքական այս կամ այն հայացքից»: