Միհրան Պողոսյանը պայքարում է գործադիրում պաշտոն ստանալու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում առանձնապես լարվել են Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն շրջաններն ընդգրկող թիվ 1 տարածքում առաջադրված թեկնածուների՝ Ռոբերտ Սարգսյանի, Ղուկաս Ուլիխանյանի հարաբերությունները: Իսկ մինչ այդ էլ մեծ թշնամանք կար Միհրան Պողոսյանի եւ Ռոբերտ Սարգսյանի միջեւ։ Չնայած այս երեք թեկնածուն էլ առաջադրվել են ՀՀԿ-ից եւ, ըստ Ընտրական օրենսգրքի տրամաբանության, պետք է թիմային աշխատանք տանեին, քանի որ այն ընտրատարածքները, որտեղ կուսակցությունը բարձր ձայներ կունենա, պատգամավոր դառնալու շանսեր ունեն 2, անգամ՝ 3 հոգի։

Սակայն մեր աղբյուրը հայտնում է, որ լարվածությունն այն աստիճանի է հասել, ՀՀԿ-ական թեկնածուներն այնքան են թշնամացել, որ եթե որեւէ մեկն ասում է՝ քեզ ձայն չեմ տալու, ՀՀԿ-ական թեկնածուն հորդորում է՝ այդ դեպքում ՀՀԿ-ին ձայն չտաս։ «Ուժեղ պայքար կա իրար մեջ, ամեն մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենաուժեղն է, մյուս թեկնածուից ավելի ձայն կարող է բերել կուսակցությանը»։ Թեեւ հայտնի է, որ, օրինակ, Միհրան Պողոսյանը պատգամավոր դառնալու ծրագրեր չունի՝ նա պայքարում է գործադիրում պաշտոն ստանալու համար։




Լրահոս