Ինչպես հայտնել ենք`այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:
Այս առնչությամբ մի շարք հայտնի մարդիկ համացանցի իրենց էջերում գրառումներ են կատարել` խորը ցավ ապրելով «Հաց բերող»-ի մահվան կապակցությամբ:
Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ, խոսեցի բժիշկների հետ, տեսա սգավոր հարազատներին։ Ամոքում չկա այս վշտին։ Սա բոլորիս վիշտն է։ Հաց բերողը չկա։
«Հաց Բերողի մահը սգալով՝ պետք է պահանջել բոլոր մեղավորների հրաժարականն ու պատիժը»: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում էր «Բեխտերեւի» հիվանդությամբ, ուներ որովայնային գծային ճողվածք, ողնաշարի խնդիր: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:
Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016-ի հուլիսին, ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն նա կրկին կալանավորվել էր եւ որպես բողոքի նշան հացադուլ սկսել:
Մարտի 6-ին մեծ ջանքերի, բանակցությունների արդյունքում մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը կրկին ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Որոշակի չափով կազդուրվելուց հետո Սարգսյանը դուրս էր գրվել: Երեկ, սակայն նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ եւ այսօր մահացել է: Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:
Կարեն Անդրեասյան
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Մեր գաղջ կյանքում եզակի լուսավոր կետեր են լինում, ու էդ կետերից մեկը՝ մեր հաց ախպերը մահացավ, սպանվեց արնախում ռեժիմի ձեռքով…
Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկտչյան
Արթուր ջան, ննջես խաղաղությամբ ու լույս դառնա հոգիդ, ինչպես լուսավոր կայիր մեր այս դժնդակ կյանքում: Քեզ չկարողացանք պաշտպանել զոհասեղանի վրա: Հրապարակային հորդորդ լսեցինք, որ մեր քայլերով չվտանգենք փաստաբանիդ գործողությունները, ու հիմա մեղքի զգացում ունենք, որ ամեն ինչ չարեցինք…
Հայաստանի արդարադատության նախարարը չի՞ պատրաստվում հրաժարական տալ մարդուն այսպես խայտառակ խոշտանգելու համար. Դուք ո՞նց եք քնելու. Դուք ո՞նց եք հացի պատառ պոկելու. Դուք ո՞նց եք ազնիվ մարդկանց աչքերի մեջ նայելու.
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան
Արթուր Սարգսյանի մահը լակմուսի թուղթ է լինելու հայ հասարակության համար: Հասարակության արձագանքն է, որ ցույց է տալու` արժանի՞ է ինքը այն նույնանման դանդաղ սպանությանը, որին ենթարկեցին իր խիղճը մարմնավորող Սարգսյանին, թե՞ այնուամենայնիվ արժանապատվություն կա և` պատասխանատվության առկայություն: Ցավակցում եմ Սարգսյանի հարազատներին:
Քաղաքագետ Հայկ Մարտիորսյան
Հաց բերողին սպանեցին, չմահացավ, բայց ինքն անմահացավ, ինքն արժանապատվության կռիվ տվեց, կյանքը զոհաբերեց ու մահացող տեսակին ձեռք մեկնեց, շանս տվեց, խիղճ շարժեց, մենք չգնահատեցինք, մենք ըստ արժանվույնս չարձագանքեցինք… Հիմա նմանատիպ զգացում կա, ինչպես բնությունը լքում են կարմիր գրքի էջերի բնակիչները, մենք կորցրեցինք անհետացող մարդ տեսակին…
Հ.Գ. հիշաչար չեմ, բայց խնդրել ու աղերսել էի, դադարացրեք քարոզարշավը ու իրար կողքի կանգնեք, մարդու կյանք փրկեք, որոշներդ շան տեղ չդրեցիք, որոշներդ էլ ձեր պարտականությունը չհամարեցիք, որոշներդ էլ միայնակ փորձեցիք… Գոնե հիմա դադարեցեք քարոզարշավը… Ցավակցեք ու ներողություն խնդրեք… Ափսոս էր….իմ կյանքի կարևորագույն ուսուցիչներից մեկին կորցրեցի…
Դավիթ Սանասայան
Հաց Բերողին սպանեցին:Ոչ մեկը չփորձի գրել, որ հաց բերողը մահացել է, իրեն սպանել են:
Փաստաբան Արա Ղարագյոզյան
Հաց Բերողին սպանեց ՀՀԿ-ի համակարգը: Ով ընտրելու է ՀՀԿ, թող իմանա, որ այս մահն էլ է իր վրա գրվում: Ցավակցում եմ Արթուրի ընտանիքին և հարազատներին, … և մեզ, քանի որ Արթուրը բոլորիս հարազատն էր…
Հայկ Մարության