ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ինչ խոստացել եմ, միշտ կատարել եմ». Ռաֆիկ Գրիգորյանը սկսեց նախընտրական քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ նախընտրական քարոզարշավն արդեն կիսվել է, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մինչ օրս դեռ քարոզարշավ չի իրականացրել: Նա զբաղված էր կուսակցական կազմակերպչական աշխատանքներով, թեկնածուների ուժերի վերաբաշխմամբ: ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի Գեղարքունիք կատարած այցից հետո, որից այդքան գոհ էր գործադիրի ղեկավարը, Ռաֆիկ Գրիգորյանն անցել է նախընտրական քարոզարշավին:

Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուներից մեկը Գեղարքունիքի մարզում հենց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է: Նա այսօրվանից սկսեց իր նախընտրական քարոզչությունը` որպես առաջադրված թեկնածու: Շրջելով Վարսեր, Ծաղկունք, Զովասար և Դդմաշեն համայնքներում լսեց բնակիչներին, ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կատարվել ու դեռ կատարվելու են մարզում առաջիկա տարիների ընթացքում:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս