ՌԴ դատախազության պահանջով սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից հիվանդության պատճառով, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Խնդրում եմ նյութերին կցել նաև փորձագիտական հանձնաժողովի ուղեգիրը, որի համաձայն՝ նրա մոտ հայտնաբերվել է էպիլեպսիա հիվանդությունը»,-հայտարարել է դատախազը Մոսկվայի Սավելովի շրջանային դատարանի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ աղջկա վիճակը թույլ չի տալիս տրանսպորտային միջոց վարել:
Սակայն աղջկա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը հայտարարել է, որ իր դուստրը բացարձակ առողջ է, և հիմքեր չկան նրան վարորդական իրավունքից զրկելու համար:
«Ես նույնիսկ չեմ իմացել, որ նրան նման ախտորոշում են տվել, տեսել եմ միայն, որ նրա մոտ թոքերի բորբոքում է»,-ասել է Էլմար Բաղդասարյանը: