Այսօր Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հոգեհանգստին ներկա էր նաև «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ով նաև պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
«Երկրորդ կալանումն է պատճառը: Անիմաստ տեղը կալանեցին, դրա հետևանքն էլ եղավ սա: Մեղավորների աթոռին պետք է հայտնվեն նրան, ովքեր այդ որոշումը կայացրել են»,- նշեց նա:
Նրա խոսքով, նման որոշումներ նույնիսկ քննիչների մակարդակով չի կայացվում: «Գնում է դեպի վերև, զանգում, հարցնում են` անենք , թե չէ: Ով որ վերջնական որոշումը կայացրել է, նա էլ մեղավոր է», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան