ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Հաց բերողի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորման որոշում կայացնողներն են մեղավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հոգեհանգստին այսօր ներկա էր նաև նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հաց բերողին դիտարկում է որպես դաժան վերաբերմունքի զոհ:

«Ես շատ ցավում եմ, որ դա չկարողացանք դիմադրել: Այսօր մենք փաստի հետ գործ ունենք: Իրավաբանական միջամտություն մենք չենք անելու, բայց չի բացառվում, որ մենք ընտանիքի հետ աշխատենք: Երկրորդ անգամ ձերբակալման վճիռ կայացնողներն են մեղավոր»,- նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս