ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը արվել է Երեւանում

Այս գրությունը փակցնողը եկել է այն եզրահանգման, որ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին քվեարկես, միեւնույնն է՝ վարկ ես վճարելու:

 

 
ՀԱՐՑ. Բազմիցս լսել եմ կոշտ գրավի մասին: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերջինս: Ո՞րն է կոշտ գրավը:

Լիանա Տերտերյան (35 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Տերտերյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ՝ գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան, կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գրավի առարկա (գրավական) կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել: Իրերի գրավն ընդգրկում է պատկանելիքները եւ անբաժանելի պտուղները, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված: Ի դեպ, գրավի մասին պայմանագրով կարող է նախատեսվել գրավի տարածում այն իրերի վրա, մասնավորապես պատրաստի արտադրանքի պտուղների եւ եկամուտների, որոնք կարող են ապագայում գրավառուի սեփականությունը դառնալ, այսինքն՝ անցնել նրա լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո:

 

 
ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին ցանկանում է ՀՀ քաղաքացու հետ ամուսնություն կնքել, ապա ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի նա:

Իլոնա Փանոսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ):
-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք եւ այլն).
-անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից՝ պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:




Լրահոս